ԿԻՆ: Հիվանդություններ
«Ամոթ է այցելել գինեկոլոգին...». Վահե Տեր-Մինասյան
«Ամուսինս նոր է վերադարձել ՌԴ-ից: Այնտեղ մնացել է մոտ մեկ տարի: Ամուսնացած եմ արդեն ութ տարի, ունեմ մեկ երեխա: Այս տարիների ընթացքում ես գնացել եմ գինեկոլոգի մոտ միայն յոթ տարի առաջ, երբ տղաս ծնվեց»,- պատմում է 32-ամյա Տանյան: Ինչո՞ւ չի հաճախում. իբրև պատճառաբանություն նա սոցիալական պայմանները բերեց, ապա խոստովանեց, որ պարզապես ամաչում է գնալ բժշկի. «Մենք էնքան կոմպլեքսավորված ենք դաստիարակվում, էնքան թաքուն ենք խոսում սեռական կյանքից, չենք ստանում սեռական դաստիարակություն, որ հետագայում, երբ թվում է` արդեն կարող ենք ավելի ազատ լինել, մի տեսակ կարծրանում է էդ «ամոթի» զգացումը, դառնում փակ թեմա, ու մենք շարունակում ենք չհաճախել բժշկի»:
Այժմ Տանյան որոշ ցավեր զգում է որովայնի ստորին հատվածում, սակայն դեռևս չի ուզում այցելել բժշկի, ամեն ամիս ասում է` մյուս ամիս: Հարցին, թե չի վախենում, որ իր անփութությունը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ, Տանյան միայն ուսերն է թոթվում:
Տանյայի նման կանայք Հայաստանում շատ կան, ովքեր տարիներ շարունակ չեն այցելում գինեկոլոգին, և հենց այդ պատճառով է, որ կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների թիվը չի նվազում Հայաստանում:
Այդ հիվանդությունների թվում է նաև արգանդի վզիկի քաղցկեղը, որը կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների շարքում երկրորդն է կրծքագեղձի քաղցկեղից հետո:
Արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերն ավելացել են
2010 թ. ՀՀ-ում հայտնաբերվել է արգանդի վզիկի քաղցկեղի 278 դեպք: Մեծ մասը դիմել է բժշկի բարձիթողի վիճակում, երբ արդեն հնարավոր չէ փրկել կնոջ կյանքը: Նշված թվականին նաև գրանցվել է մահացության 137 դեպք: 2009 թ. համեմատ` քաղցկեղով հիվանդության դեպքերն ավելացել են 6-ով, սակայն բարձիթողության աստիճանն է նվազել:
Ասենք, որ մինչև հիվանդության վերջնական ի հայտ գալն անցնում է երկար ժամանակ. նախաքաղցկեղային վիճակը տևում է 10-15 տարի: Միայն 5%-ի մոտ է, որ հիվանդությունն ավելի արագ է զարգանում:
«Սա նշանակում է, որ արգանդի վզիկի քաղցկեղից կարելի է խուսափել` տարեկան մեկ անգամ այցելելով բժշկի: Առհասարակ, կանանց խորհուրդ ենք տալիս տարին մեկ անգամ այցելել բժշկի` բազմաթիվ կանացի հիվանդություններից խուսափելու և դրանք կանխելու համար»,- ասում է Ազգային ուռուցքաբանության ինստիտուտի ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը:
Ինչպե՞ս են հիվանդանում արգանդի վզիկի քաղցկեղով
Արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդ կանանց 99%-ի մոտ հայտնաբերվել է մարդու պապիլոմավիրուսը, սակայն դա չի նշանակում, որ բոլոր կանայք, ովքեր ունեն պապիլոմավիրուս, կարող են հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով. Դա կախված է կնոջ իմունային համակարգից: Այսինքն` մեկը կարող է հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով, մյուսը` ոչ:
Մարդու պապիլոմավիրուսը կնոջը փոխանցվում է տղամարդուց` սեռական ճանապարհով:
Պայմանականորեն արգանդի վզիկի քաղցկեղը բաժանում են փուլերի: Առաջին փուլում բացահայտվելու դեպքում 85-90%-ի կյանքը հնարավոր է փրկել, երկրորդ փուլում այդ թիվը նվազում է` դառնալով 60-65%, իսկ երրորդ փուլում` 15-12%:
Չորրորդ փուլում այլևս գրեթե հնարավոր չէ փրկել հիվանդին, քանի որ քաղցկեղն արդեն մետաստազներ է ունենում տարբեր օրգաններում:
Մարդու պապիլոմավիրուսը կարող է ոչ միայն արգանդի վզիկի, այլև կոկորդի քաղցկեղի պատճառ դառնալ: Այս վիրուսը շատ է հայտնաբերվում նաև մարմնավաճառների շրջանում, որոնք օրալ սեքսով առավել հաճախ են զբաղվում:
Վիճակը մարզերում
Մարզերում բնակվող արտագնա աշխատանքներից վերադարձած տղամարդիկ իրենց հետ բերում են ոչ միայն տարվա ընթացքում վաստակած գումարը, այլև մի շարք սեռական հիվանդություններ, տարատեսակ վարակներ: Այդ վարակների թվում է նաև մարդու պապիլոմավիրուսը, որ փոխանցվում է կնոջը սեռական ճանապարհով: Պապիլոմավիրուսը փոխանցվում է բացառապես մարդու միջոցով, և շատ հնարավոր է, որ տղամարդը, ձեռք բերելով այն վիրուսով վարակված մի կնոջից, փոխանցի այլ կնոջ: Ցավոք, հատկապես մարզերում կանանց հաճախելիությունը բժշկի շատ ավելի ցածր մակարդակի վրա է, քան Երևանում, այստեղ կանայք գերադասում են չդիմել գինեկոլոգի կամ էլ դիմում են, երբ հիվանդության ախտանիշներն արդեն զգացվում են:
Այս հիվանդության ամենաշատ դեպքերը գրանցվել են Շիրակի մարզում` 37 դեպք 100.000 բնակչի հաշվով: Գրանցվել է մահացության 17 դեպք: Ամենաքիչը մարզերից այս հիվանդությունը գրանցվել է Տավուշի մարզում` 6 դեպք, 2010 թ. գրանցվել է 1 մահացության դեպք:
Հնարավոր է նաև խուսափել պապիլոմավիրուսից
Ժամանակակից գիտությունն արդեն հայտնաբերել է մի մեթոդ, որը թույլ է տալիս պատվաստվել մարդու պապիլոմավիրուսի դեմ, սակայն սա կիրառելի է միայն այն դեպքում, երբ կինը դեռևս սեռական կյանքով չի ապրել, քանի որ սեռական կյանքով ապրող կինը կարող է արդեն պապիլոմավիրուս ունենալ: Պատվաստումն արժի 120.000 դրամ և կատարվում է երեք փուլով (0-1-6): Մնացած բոլոր դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս այցելել բժշկի:
Կազմակերպված երկրներում, երբ կանայք այցելում են բժշկի ամեն տարի, արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդության դեպքեր գրեթե չեն գրանցվում: Սա նշանակում է, որ հնարավոր է խուսափել արգանդի վզիկի քաղցկեղից:
Այնուամենայնիվ, ինչպես հավաստում է ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը, նախ կինն ինքը պետք է մտահոգվի իր առողջությամբ և ինքը պետք է փորձի կանխել հիվանդությունը: «Պետք է ոչ թե սպասել, որ հիվանդությունը գա ու քեզ հաղթի, այլ առաջ ընկնել ու փորձել հիվանդությանը հաղթել»,- ասում է նա:
Մեդ-Պրակտիկ
29.02.2016
Հարգելի Lolik, բարև Ձեզ: Ոչինչ անել հարկավոր չէ, շատ աղջիկներ սկում են դաշտան տեսնել ավելի մեծ տարիքում: Ինչ վերաբերում է արտադրությանը. քիչ քանակությամբ լորձային արտադրությունը նորմալ է: Եթե կնկատեք գույնի փոփոխություն, արտադրությունը կդառնա հոտով և առատ, հարկավոր է դիմել գինեկոլոգի:
Մեդ-Պրակտիկ
29.02.2016
Հարգելի ANNA , բարև Ձեզ: Կիստային այնքան էլ բնորոշ չէ երկարատև դաշտանը: Առավել հաճախ երկարատև, առատ դաշտանի պատճառ կարող է լինել արգանդի միոման: Եթե արգանդում կա պարույր, պատճառ կարող է լինել նաև դա: Ցանկալի է ևս մեկ անգամ անցնել ՈՒՁՀ ավելի բարձրակարգ մասնագետի մոտ:
Մեդ-Պրակտիկ
28.02.2016
Հարգելի Գոհար, բարև Ձեզ: Ներարգանդային պարույր տեղադրելուց հետո, տարին մեկ անգամ հարկավոր է այցելել գինեկոլոգի: Իհարկե այն ազդում է դաշտանային ցիկլի վրա, դաշտանը դառնում է ավելի առատ, հնարավոր է նկատվեն մակարդուկներ: Խորհուրդ կտայի այցելել գինեկոլոգի և ՈՒՁՀ անցնել, համոզվելու համար, որ այլ խնդիրիներ չկան:
Մեդ-Պրակտիկ
28.02.2016
Հարգելի Լիա, բարև Ձեզ: Կրծքերը մեծացնող քսուքները պարունակում են ֆիտոէստրոգեններ, որոնք կանացի սեռական հորմոն էստրոգենի սինթետիկն անալոգներն են: Հարկ է նշել, որ այդ քսուկները պետք է օգտագործել կուրսերով, խիստ պահպանելով կիրառման կանոնները: Ցանկալի է օգտագործել միայն հայտնի ընկերությունների արտադրանքը, քանի որ դրանք անցել են մի շարք կլինիկական հետազոտություններ, որոնց արդյունքում հաստատվել է, որ բացասաբար չեն ազդում կնոջ օրգանիզմի վրա և չարորակ նորագոյացությունների պատճառ չեն դառնում:
zara B
11.02.2016
AN
09.02.2016
Անժել
09.02.2016
AV
09.02.2016
Իլվանա
09.02.2016
Իլվանա
09.02.2016
parandzem
08.02.2016
ANNA
07.02.2016
Hranush
04.02.2016
gohar
03.02.2016
Մեդ-Պրակտիկ
02.02.2016
Հարգելի Narine, բարև Ձեզ: Դա չապացուցված և գիտական հիմք չունեցող ինֆորմացիա է: Այլ ինֆորմացիա ունենալու դեպքում կտրամադրենք:
Մեդ-Պրակտիկ
30.01.2016
Հարգելի Gayane, բարև Ձեզ: Սերմնահեղուկի որոշ քանակություն կուտակվում է հեշտոցի հետին կամարում, որտեղից ակտիվ սպերմատոզոիդներն անցնում են արգանդի խոռոչ: Այսինքն արգանդի խոռոչ սպերմատոզոիդների անցումը կախված է առաջին հերթի դրանց շարժողական ակտիվությունից: Նման խնդիր կարող է լինել նաև արգանդի խոռոչի կպումների, վզիկի մեծ պոլիպների դեպքում: Ավելի նախընտրելի տարբերակը Ձեր դեպքում ինսիմանցիան է, որի դեպքում սերմը ներմուծվում է հենց արգանդի խոռոչ:
Մեդ-Պրակտիկ
28.01.2016
Հարգելի Լենա, բարև Ձեզ: Ոչ իհարկե, ֆիբրոադենոմայի վիրահատությունը կատարվում է նաև տեղային անզգայացման տակ, նույնիսկ ոչ հղի կանանց մոտ: Կարծում եմ անհանգստանալու կարիք չկա :)
lolik
27.01.2016
lolik
27.01.2016
ANNA
26.01.2016
Մեդ-Պրակտիկ
25.01.2016
Հարգելի Անժել2000, բարև Ձեզ: Ցավ ամորձիներում կարող է դիտվել մի շարք հիվանդությունների դեպքում, բորբոքային, ինֆեկցիոն հիվանդությունների, վարիկոցելեի, հիդրոցելեի դեպքում: Եթե ցավն ուղեկցում է նաև միզարձակման խանգարումներով, ավելի հավանական է ինֆեկցիոն բնույթը, հատկապես խլամիդիոզը: Հարկավոր է դիմել ուրոլոգի համապատասպան բուժում ստանալու համար:
Մեդ-Պրակտիկ
25.01.2016
Հարգելի Hripsime, բարև Ձեզ: Մատով գրեթե անհնար է վնասել ամբողջ կուսաթաղանթը: Եթե արյուն եք տեսել, հնարավոր է այն մասնակի է վնասվել, բայց ոչ ամբողջությամբ:
Գոհար
25.01.2016
Լիա
25.01.2016
Narine
20.01.2016
gayane
19.01.2016
Լենա
18.01.2016
Անժել 2000
17.01.2016
Hripsime
17.01.2016
Մեդ-Պրակտիկ
16.01.2016
Հարգելի Lena, բարև Ձեզ: Խլամիդիոզը սեռական ճանապարհով փոխանվող ինֆեկցիա է: Դրսևորվում է սեռական ուղիներից արտադրությամբ, ցավերով որովայնի ստորին հատվածում և միզարձակման ժամանակ, որոշ դեպքերում նաև միջդաշտանային արյունային արտադրությամբ: Եթե ախտորոշվել է խլամիդիոզ, հարկավոր է անպայման բուժում ստանալ:
Կարդացեք նաև
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն